News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի անկախությունն ավարտվեց 1999-ի սեպտեմբերի  21-ին Վազգեն Սարգսյանի հպարտության արցունքներով եւ հոկտեմբերի 27-ին՝ այս դահլիճում նրա սպանությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ազգային Ժողովում իր ելույթում նշեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ԵՏՄ-ից դուրս գալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ  «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Այսօր կարող եք փառաբանել աշխարհի եվրասիական հատվածը, որտեղ երկրային դրախտ է, որի դուռը գիշերային որոշումով բացվեց Հայաստանի առաջ: Ձեզանից մեկը կասի՞, թե քանի երեխա չի ծնվել, քանի որ տան տղամարդը մեկնել է արտագնա աշխատանքի, քանի՞ կին է  ստիպված տղամարդ դարձել, քանի տան դուռ է փակվել: մենք ուզում ենք, որ հայը մնա Հայաստանում, այստեղ աշխատանք ունենա, ուզում ենք արդյունաբերություն վերականգնել, գյուղատնտեսությունը լոլիկի ու ծիրանի գերի չդարձնել: Մեր անկախությունն ավարտվեց 1999-ի սեպտեմբերի  21-ին եղբորս հպարտության արցունքներով եւ հոկտեմբերի 27-ին այս դահլիճում նրա սպանությամբ: Դրանից հետո ձեր կարգախոսը եղել է՝ «Ամեն ինչ իշխանության դիմաց» կարգախոսով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել նախագծին, այն արտահերթ է քննարկվում խորհրդարանում:

«Ելք»-ն առաջարկում է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը քննարկելու համար խորհրդարանում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը հնարավորություն կունենա հարցն ուսումնասիրել 2 ամիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ