News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան Տաթեւ Գասպարյանի մահվան գործով 3-րդ դատական նիստն է անընդմեջ հետաձգվում:

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 3-ին դատավոր Աննա Մաթեւոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալներից Լիանա Դաղբաշյանի պաշտպան Վահրամ Մարգարյանից գրություն են ստացել, որ բուժման նպատակով գտնվում է արտերկրում:

«Երկրորդ նիստն է անընդմեջ, որ Վահրամ Մարգարյանը չի ներկայանում դատական նիստին»,- ասաց Աննա Մաթեւոսյանը՝ հավելելով, որ երրորդ անընդմեջ չներկայանալու դեպքում ամբաստանյալը պետք է նոր պաշտպան ընտրի, հակառակ դեպքում դա կանի դատարանը:

Լիանա Դաղբաշյանը հայտարարեց, սակայն, որ իր պաշտպանից չի հրաժարվում:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 26-ին:

Նշենք, որ այս գործով դատավարությունը պետք է մեկնարկեր օգոստոսի 31-ին, սակայն նիստերը չեն կայանում:

Հիշեցնենք, որ ծննդկան Տաթեւ Գասպարյանի գործով երկու ամբաստանյալ կա՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկներ Լիանա Դաղբաշյանն ու Կարեն Բաղդասարյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը կեսարյան վիրահատության ենթարկված եւ հիվանդասենյակ տեղափոխված ծննդկան Տաթեւիկ Գասպարյանի բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Տ․Գասպարյանի մահը։ Հղիությունը վարած եւ կեսարյան հատումն իրականացրած Լիանա Դաղբաշյանը նույնպես հետվիրահատական սրահ տեղափոխված ծննդկան Տաթեւիկ Գասպարյանի բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը։

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
Ամենաշատ