News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Այն բանից հետո, երբ այդպես էլ իրեն կուսակցական չզգացած եւ անգամ ԲՀԿ կրծքանշան չփակցրած Արեւիկ Պետրոսյանը Ազգային ժողովի փոխնախագահի աթոռից իջավ եւ հանգրվանեց ՀՀ Սահմանադրական դատարանի ավելի ապահով ու ցմահ երաշխավորված աթոռին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի հերթականությամբ պատգամավոր պետք է դառնա դերասան Գուժ Մանուկյանը, գրում է օրաթերթը:

Ըստ թերթի տեղեկությունների, սակայն, սիրված դերասանը գերադասել է չգալ Ազգային ժողով: «Իսկ ԲՀԿ խմբակցությունը, որքան մեզ հաջողվեց ճշտել, կհամալրվի Հայրապետ Հայրապետյանով: Հիշեցնենք, որ Հայրապետյան եղբայրները «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է, բացի այդ` Ռ.Ք. ընտանիքի հետ միասին «Նոկիա» բջջային հեռախոսների ներկրողն են, «ԲՄՎ» ավտոմեքենաների ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, նրանց է պատկանում «Արարատ» հյուրանոցը: Նրանցն են նաեւ ձիարշավարանը, Դիլիջանի «Պարզ լիճ» հանգստյան գոտին, որը, ի դեպ, ահագին կարգի են բերել: Ի լրումն` հայրական ծննդավայրում` Գավառում, ունեն լճափին գտնվող հյուրանոց: Նրանց «հարստությունների» շարքում չմոռանանք նաեւ քավոր-սանիկային հարաբերությունները Ալեքսան Հարությունյանի հետ»,-գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն»...
«Հրապարակ». Օրենքի տառը չի պահպանվել
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ...
«Փաստ». Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է
Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին...
«Հրապարակ». Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել
Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական...
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ստացած լուրերի համաձայն, գրել էր, որ նախաքննական մարմինը քննարկել...
«Հրապարակ». Մանդատների հարցը կգա՞ օրակարգ
Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ