Վանաձորում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Նարեկացի փողոցում «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը, կողաշրջված վիճակում բախվել է ճամփեզրին կայանված «Ռենո» եւ «Օպել» մակնիշի մեքենաներին:
Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: