News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Յունիբանկ»-ն առաջարկում է հիփոթեքային վարկեր առաջնային եւ երկրորդային շուկայում բնակելի կամ բիզնես անշարժ գույքի ձեռքբերման համար` առանց կանխավճարի: Փոխարենը վարկառուն գրավադրում է լրացուցիչ անշարժ գույք: «Դասական առանց կանխավճարի» վարկի առավելագույն գումարը կազմում է 150.000 դոլար, ժամկետը` 20 տարի, իսկ տոկոսադրույքը` սկսած 11.7% տարեկան:

Հաշվի առնելով առանց կանխավճարի հիփոթեքային վարկերի հանդեպ բնակչության մեծ պահանջարկը՝ «Յունիբանկ»-ը հայտարարում է նաեւ հատուկ ակցիա, որի շրջանակում կարելի է բնակարաններ ձեռք բերել Երեւանի Լվովյան 14 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարանային շենքում՝ արտոնյալ պայմաններով: Մասնավորապես, կանխավճարը կազմում է 0%, տոկոսադրույքը` 9.5% տարեկան, ժամկետը` մինչեւ 20 տարի:

«Բնակչության պահանջմունքների ուսումնասիրության նպատակով մեր կողմից պարբերաբար իրականացվում են շուկայի հետազոտություններ, որոնց արդյունքում բանկում մշակվում են համապատասխան գործիքներ: Առանց կանխավճարի վարկի առկայությունը հիփոթեքային վարկերն առավել մատչելի է դարձնում բնակչության լայն զանգվածի համար, որն ունի կայուն եկամուտ, սակայն չունի բավարար խնայողություններ՝ բնակարան ձեռք բերելիս կանխավճար կատարելու համար: Այս վարկը նախատեսված է հենց այս հաճախորդների համար: Ծառայությունների առաջարկման այս ճկուն մոտեցման շնորհիվ «Յունիբանկ»-ը շարունակում է պահպանել իր դիրքերը հիփոթեքային վարկավորման շուկայում` հանդիսանալով առաջատարներից մեկը»,- նշեց «Յունիբանկ»-ի մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ