News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատարի ազգային ավիափոխադրողի ուղեւորին կարող են բանտարկել նստատեղի վրա մուսուլմանների կրոնական զգացմունքները վիրավորող արտահայտություն փորագրելու համար, հայտնում է Evening Standard–ը։

Qatar Airways–ի 36-ամյա ուղեւոր Ջոզեֆ Բրեսլինը Լոնդոն էր մեկնում բիզնես դասով։ Նրան դուր չէր եկել օդանավում սպասարկումը, բացի այդ, նա հոգնել էր թռիչքից, եւ այդ ամենը նրան դրդել է վիրավորական արտահայտություն փորագրել նստատեղի վրա։

Վայրէջքից հետո նա նույն բառերը գրել էր անձեռոցիկի վրա եւ նետել մուսուլման կանանց ոտքերի տակ։ Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 8-ին։ Այդ նույն ժամանակ էլ նրան ձերբակալել էին։

Տղամարդուն հոկտեմբերի 31-ին գրավի դիմաց ազատ էին արձակել, սակայն դատավորը չի բացառում, որ նրան կարող է ազատազրկում սպառնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ