News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երբ պետությունը բնակարաններով ապահովի 1988–ի երկրաշարժից տուժածներին, այն ժամանակ էլ կարելի է մտածել վթարային տների ամրացման մասին։ Այս մասին հոկտեմբերի 4-ին ԱԺ–ում ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Սպիտակի երկրաշարժից մոտ 30 տարի անց պետությունը դեռ բոլոր տուժած քաղաքացիներին չի ապահովել բնակարանով։  2017–ին իշխանությունները խոստացել էին բնակարաններ բաժանել Գյումրիում հերթագրվածներին, սակայն կիսաքանդ տներում ապրող մարդիկ կան Լոռու եւ Շիրակի մարզերում։

«Լուծելով նրանց հարցը՝ մենք կսկսենք ամրացնել 3-րդ աստիճանի վթարայնության տները»,– ասել է Լոքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ