News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը Instagram-ում հրապարակել է գործարար Բորիս Բերեզովսկու գերեզմանի լուսանկարը: Գերեզմանը գտնվում է Լոնդոնի արվարձանում՝ անգլիական Սուրեյ կոմսության Բրուկվուդ գերեզմանատանը, գրում է Lenta-ն:

«Մահից չորս տարի անց այսպիսի տեսք ունի Բորիս Բերեզովսկու գերեզմանը», - գրել է լրագրողը:

Նախկինում հրապարակված նկարներից դատելով՝ դա իսկապես Բորիս Բերեզովսկու գերեզմանն է:

2000-ականների վերջում Մեծ Բրիտանիա արտագաղթած գործարարը մարտի 23-ին Ասկոթ գյուղի իր տան լոգարանում մահացած էր հայտնաբերվել:

Ոստիկանության տվյալներով՝ 67-ամյա Բերեզովսկին ինքնասպանություն էր գործել: Հետագայում պարզվել էր, որ նա 46 մլն ֆոււնտ սթերլինգի հարկային պարտք էր թողել, իսկ նրա ունեցվածքի արժեքը բավարար չէր պարտքը փակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ