News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության առեւտրի հարցերով նորանշանակ հանձնակատար,  ՄԹ խորհրդարանի անդամ Մարկ Փրիթչարդին:

Վարչապետը շնորհավորել է պարոն Փրիթչարդին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշել, որ ՀՀ կառավարությունը մեծ հույսեր է կապում նրա գործունեության հետ՝ հայ-բրիտանական առեւտրատնտեսական կապերը զարգացնելու եւ դրանց նոր թափ հաղորդելու առումով: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելու մեծ ներուժ կա, որը ներկայումս ամբողջությամբ չի օգտագործվում: Վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծածավալ բարեփոխումներ է իրականացում տնտեսության ու այլ ոլորտներում եւ ավելացրել, որ մեր երկիրը կարող է բարենպաստ պայմաններ առաջարկել բրիտանական կապիտալին, այդ թվում՝ եվրասիական եւ իրանական շուկաներ մուտք գործելու առումով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարկ Փրիթչարդն ընդգծել է, որ Միացյալ Թագավորության վարչապետի կողմից իր պաշտոնի հաստատումը վկայում է բրիտանական կառավարության շահագրգռվածությունը՝ քայլեր ձեռնարկելու Հայաստանի հետ առեւտրաշրջանառության զարգացման եւ գործարար կապերի խթանման գործում: ՀՀ-ում ՄԹ առեւտրի հարցերով հանձնակատարը նշել է, որ իր երկիրը ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը եւ իր նպատակն է պաշտոնավարման ընթացքում շոշափելի նյութական արդյունք տեսնել:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ առեւտրային ռեժիմների բարելավմանը, Երեւան-Լոնդոն ավիաչվերթի գործարկման հնարավորությանը, էներգետիկայի, ճանապարհաշինության, ջրամբարաշինության, զբոսաշրջության,  առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news