News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կապան քաղաքում շուտով կինոթատրոն կբացվի: Այն կբացվի քաղաքի ամենախոշոր առեւտրի կենտրոններից մեկում՝ «Կապան մոլ»-ում: Ներկայումս իրականացվում են կառուցման աշխատանքները:

«Կապանում կինոթատրոն գործել է խորհրդային տարիներին, իսկ նախորդ 25 տարիների ընթացքում բնակիչները կինոթատրոնում ֆիլմեր դիտելու հնարավորություն չեն ունեցել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նա նշեց, որ շաբաթ-կիրակի օրերին սոցիալապես անապահով ընտանիքների համար կինոթատրոնը լինելու է անվճար:

Մարզպետի խոսքով՝ կինոթատրոնի բացումը միտված է հատկապես երիտասարդների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելուն: «Ցանկանում ենք մինչեւ Ամանոր կինոթատրոնը Կապանին նվեր մատուցել»,-նշեց Վահե Հակոբյանը: Մարզպետը նշեց, որ կինոթատրոնը հագեցած է լինելու միջազգային ստանդարտներին համապատասխանող գերմանական արտադրության կինոտեխնիկայով։

«Ձեռք են բերվել պայամանավորվածություններ մի շարք միջազգային կինոմատակարարների հետ, ինչը հնարավորություն կտա Կապանում ցուցադրել արտասահմանյան արտադրության լավագույն ֆիլմերը»,-ասաց նա:

Վահե Հակոբյանն ասաց, որ կինոթատրոնն ունենալու է նվազագույնը 10 աշխատող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ