News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը մեղադրել է հարեւան Ղազախստանի իշխանություններին հանրապետության ներքին գործերին միջամտելու համար, մասնավորապես Ղրղզստանի նախագահի ընտրության գործընթացին, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:

«Ես ամեն դեպքում արդար ընտրություններ կանցկացնեմ: Ես հասկանում եմ՝ ինչու են Ղազախստանի իշխանությունները ցանկանում են իրենց թեկնածուին առաջ տանել: Նրանք սիրում են Բակիեւին (Ղրղըզստանի նախկին նախագահ, 2010 թ. հեղաշրջումից հետո տապալվեց -խմբ.): Բակիեւի կողմնակիցները մինչեւ հիմա Ղազախստանում տոներ են անցկացնում», - ասել է Աթամբաեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ տարածաշրջանում Ղրղզստանի հարեւաններին դուր չի գալիս երկրի ժողովրդավարական փոխակերպումը: «Ալմա-Աթայի ՀՆԱ-ն 5 անգամ ավելի է, քան Ղրղզստանի ողջ ՀՆԱ-ն: Ղազախստանի ՀՆԱ-ն 8 անգամ ավելի է, քան Ղրղզստանի ՀՆԱ-ն», - ասել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ