News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շեֆիլդի համալսարանի 2 շրջանավարտ «տիեզերքում անսովոր թաղման բյուրո» են կազմակերպել։ 1000 դոլարի դիմաց նրանք հանգուցյալի հարազատներին առաջարկում են մեռյալի դիափոշին շաղ տալ վերնոլորտում,  հայտնում է The Daily Mail-ը։

Նախագիծն առաջարկում է հարազատներին ուղարկել բառացիորեն երկինք։ Դիահրկիզումից հետո դիափոշին օդապարիկով բաց են թողնում մթնոլորտ, որտեղ հատուկ գնդացիրը կրակում է այդ փոշին օդ, իսկ օդապարիկը հետ է վերադառնում։ Ընթացակարգը նկարահանում են եւ հանձնում մահացածի հարազատներին։

Հանգուցյալների դիափոշին տիեզերք ուղարկելու փորձ արվել էր 2014 թվականին։ «Աստղային ճանապարհ» հեռուստասերիալի դերասան Ջին Ռոդենբերիի եւ ֆանտաստ գրող Արթուր Քլարքի մնացորդները «Սանջեմեր» սարքով ուղարկել էին տիեզերք։

Իսկ այս նախագծի հեղինակներն ավելի «երկրային» ու «երկնամերձ» տարբերակ են առաջարկում։ Նրանք իրենց առաջարկություններն արդեն ներկայացրել են Մեծ Բրիտանիայի թաղման բյուրոյին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ