News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Մոսկվայում նախատեսվում է տեղադրել Ռուսաստանի մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի խորհրդարանի հաղորդագրությունը։

Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման առաջարկը կքննարկվի հաջորդ շաբաթ, նշում է Gazeta-ն։

Հայտնի ճարտարապետ Կարո Հալաբյանը (1897-1959) ղեկավարել է Խորհրդային Հայաստանի առաջին պետական նախագծային ինստիտուտը։ Ճարտարապետներ Մազմանյանի, Քոչարի, Սիմբիրցեւի հետ նա բազմաթիվ շենքեր է կառուցել Երեւանում եւ Մոսկվայում։ Հալաբյանը ղեկավարել է Վոլգոգրադ քաղաքի վերականգնման նախագծի կազմման աշխատանքները, մասնակցել է Կիեւի գլխավոր փողոցի՝ Կրեշչատիկի վերականգնման աշխատանքներին։ Նա Կարլիկի հետ միասին կազմել է Սոչիի նավահանգստի կառուցման պլանը։

Հալաբյանը 1949-1953 թվականների եղել է ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի փոխնախագահը եւ Ճարտարապետության բրիտանական արքայական ինստիտուտի թղթակիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ