News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հրապարակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանի նախաքննական ցուցմունքը: Նա նախաքննական ցուցմունքում պատմել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է գործով մյուս ամբաստնյալ Արթուր Միհրանյանը սպանում փորձագետին:

Գեւորգ Զոհրաբյանը պատմել է, որ Կարեն Վարդանյանը ցանկացել է մեկնել Դուբայ, ինքը եւս ցանկացել է մեկնել Կարենի հետ, սակայն, գործերի բերումով չի գնացել: Գումարով օգնել է նրան, տոմս գնել եւ որոշել հասցնել մինչեւ Թբիլիսի եւ ճանապարհել նրան:

«Քանի որ Թբիլիսի հասնելու մեքենա էր անհրաժեշտ, դիմեցի իմ մեքենայի վարորդ Արթուրին, Արթուրն էլ տեղյակ էր, որ Կարենը բնակարանը նվիրել է ինձ եւ ես էլ այն վաճառել եմ: Նա նաեւ տեղյակ էր, որ վաճառքի գումարից տվել եմ Կարենին: Ճանապարհ ընկնելուց առաջ Արթուրը պատրաստվում էր պարտքով գումար վերցնել, ճանապարհին նա Կարենից պարտքով գումար խնդրեց, հետո սկսեցին վիճաբանել: Կարենն ու Արթուրը սկսեցին միմյանց հայհոյել: Հետո Արթուրն իջավ մեքենայից եւ ինձ էլ ասաց, որ մենակ թողնեմ Կարենի հետ: Ես մեքենայից իջա, մի 4 մետր հեռացա, տեսա, որ Արթուրը քար վերցրեց եւ հարվածեց Կարենի գլխին: Կարենի գլխից սկսեց արյուն հոսել, ես նստեցի Կարենի կողքին, Արթուրին հանգստացրի եւ առաջարկեցի տանել հիվանդանոց, Կարենը եւս հիվանդանոց գնալ էր ցանկանում, բայց ճանապարհին կրկին սկսեցին վիճաբանել: Արթուրը մեքենան կանգնեցրեց, քար վերցրեց եւ սկսեց հարվածներ հասցնել Կարենի գլխին, իսկ մինչեւ քարը վերցնելը փորձում էր Կարենին խեղդել»,-նախաքննական ցուցմունքում պատմել է ամբաստանյալը:

Այնուհետեւ Կարեն Վարդանյանը կորցրել է գիտակցությունը, որից հետո հասկացել են, որ նա մահացել է. «Կարենը մեքենայի հետեւում նստած էր եւ նրա գլխից շատ ուժեղ արյուն էր հոսում եւ ես այդ տեսարանը տեսնելով, ոչինչ չկարողացա անել, մենակ տեսա, որ Կարենի գիտակցությունը կորավ: Այդ ժամանակ հասկացանք, որ Կարենը մահացել է, նրա դիակը մեքենայի հետեւը գցած շարժվեցինք Երեւան, Արթուրը մեքենան մեր ավտոտնակում կանգնեցրեց, հետո իմացա, որ Արթուրը Կարենի դիակը թաղել է իմ գարաժում, իսկ նրա գրպանից վերցրել է իմ տված գումարը՝ 12 հազար դոլարը»:

Գեւորգ Զոհրաբյանը պատմել է նաեւ, որ մինչեւ փորձագետին սպանելը նրա մոտից վերցրել է հեռախոսը՝ զանգելու եւ մոռացել է վերադարձնել այն. «Քանի որ հեռախոսը մոտս էր, մտա նրա ֆեյսբուքյան էջը, չեքին եղա Դուբայում, կապ ստեղծեցի Տաթեւիկի հետ, որպեսզի մարդիկ Կարենի սպանության մասին չիմանան»:

Նշենք, որ անցած դատական նիստին ցուցմունք է տվել ամբաստանյալ Արթուր  Միհրանյանը եւ մեղքն ամբողջությամբ իր վրա վերցրել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Ամենաշատ