News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսական ռուբլու գործարքները մինչեւ 2020 թվականը Վիետնամի, Իրանի եւ Հայաստանի արժույթների հետ բնական գործընթաց են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Որպես տնտեսական եւ առեւտրային գործընկերներ, ասյ երկրները պետք է միմյանց արտարժույթների առք ու վաճառք սկսեն:

 «Այս ամենը նպաստում է միայն առեւտրատնտեսական հարաբերությունների սպասարկմանը: Ոչ մի արտառոց երեւույթ այստեղ չկա», - ասել է փորձագետը:

Արժութաֆինանսական հարաբերությունները չեն ճանաչում քաղաքականություն, եւ եթե այդ երկու երեւույթները փոխկապակցված լինեին, ապա չէր լինի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ ըստ ռուսական «Վեդոմոստի» թերթի՝ Մոսկվայի բորսայում հայկական դրամով գործարքների իրականացման վերաբերյալ հայտարարել էր Արժութային շուկայի դեպարտամենտի զարգացման վարչության պետ Դմիտրի Պիսկուլովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ