News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանաձորում 1 տարի է տիրում է անիշխանություն՝ քողարկված քվազի քաղաքապետի դիմակահանդեսով: Նման հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Վանաձորի նորընտիր ավագանու նիստին Հանրապետական կուսակցությունը, չունենալով ձայների մեծամասնություն, կատարեց մանդատագողության աննախադեպ ու խայտառակ ակտ՝ քաղաքապետ նշանակելով փաստացի չընտրված սեփական թեկնածուին: Մեկ տարի շարունակ Վանաձորում փաստացի տիրում է անիշխանություն՝ քողարկված քվազի քաղաքապետի դիմակահանդեսով:

 Չկա աշխարհում գեթ մեկ օրինակ, երբ 33 անդամից բաղկացած կոլեգիալ մարմնում ընդամենը 15 անդամով ապահովեն քվորում եւ գումարեն նիստեր. սա բացարձակ ապօրինություն է, սա քաղաքական հանցագործություն է, որին ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է տա գնահատական՝ փակելով Հայաստանի քաղաքական համակարգում առաջացած վտանգավոր ճեղքը, քանի դեռ այն վերջնական նախադեպ չի դարձել Հանրապետության քաղաքական համակարգում։

Իրեն քաղաքային իշխանություն հռչակած մանդատագող կլանը, նույնիսկ չսպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը, ուժգնորեն լծվել է քաղաքային ռեսուրսները թալանելու հարազատ գործին, որի ամենավերջին դրսեւորումներից մեկն ավտոմեքենաների սպասարկման, վերանորոգման եւ պահեստամասեր ձեռք բերելու համար ահռելի եւ անհամաչափ ծախսերի պլանավորումն է: Սրա վառ օրինակներից մեկն այն է, որ միայն հնոտի Նիվա մակնիշի ավտոմեքենայի պահեստամասեր գնելու համար կծախսվի 964․000 ՀՀ դրամ:

Որպես իշխանական դիմակահանդեսի վառ դրսեւորում՝ մանդատագողերի թատերախումբն օգտագործում է ցանկացած տեղական միջոցառում եւ տոն՝ հաղթահարելու համար սեփական լեգիտիմության դեֆիցիտի կոմպլեքսը, իսկ իշխանական վերնախավի ներկայացուցիչների հետ զվարթ ֆոտոսեսիաները քաղաքական ինֆանտիլության խղճուկ ցուցադրություն են, որոնք չեն լցնում սեփական քաղաքական դատարկությունը:

Բազմիցս նշել եմ, որ մեկ տարի առաջ Վանաձորում տեղի ունեցած խայտառակությունը մեծ ճեղք ու վերք է Հայաստանի քաղաքական համակարգի վրա: Դրանով է պայմանավորված նաեւ, որ սույն թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուները գրեթե մասնակցության հայտ չեն ներկայացրել. քաղաքական համակարգը դեռ չի մարսել վանաձորյան վայրագությունն ու հուսահատության ախտը:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը մնում է իր սկզբունքներին հավատարիմ եւ իր պայքարում հաստատակամ. մենք պայքարելու ենք Սահմանադրական դատարանում՝ հասնելու համար այս ապօրինության եւ անարդարության ճշմարիտ հանգուցալուծմանը: Մենք լիովին պատրաստ ենք նոր ընտրությունների եւ կարող ենք մրցակցային պայմաններում Վանաձորում գլխովին ջախջախել իշխանությանը։ Ես վստահ եմ, որ մենք փակելու ենք Վանաձորի կյանքի այս անփառունակ էջը՝ վերջ դնելով թալանին, անպատասխանատվությանն ու դիլետանտությանը: Եթե ես գեթ մի օր չհավատամ այն առաքելությանը, որն իրականացնում եմ, անմիջապես կլքեմ քաղաքականությունը: Մենք ունենք մեր երկրի զարգացման ընթացքը փոխելու հնարավորություն եւ կամք:

Մեզ անհրաժեշտ է ավելացնել այն քաղաքացիների տեսակը, ովքեր պատրաստ են մեզ հետ անդադար եւ առանց հուսահատվելու պայքարել՝ կերտելու մեր երազանքների Հայաստանը, որտեղ մեկընդմիշտ կբացառվի այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ