News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայում 83 տարեկանում մահացել է բուժարար Ալլան Չումակը, հայտնում է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը։

«Մի քանի ժամ առաջ Մոսկվայում 83 տարեկանում մահացել է Ալլան Վլադիմիրի  Չումակը՝ մեծն բուժարար, գրող, փիլիսոփա եւ ուղղակի հիանալի մարդ։ Մենք 27 տարի ընկերություն ենք արել, եւ ես նրան շատ կկարոտեմ։ Հիշատակդ վառ»,– գրել է նա։

Չումակը խորհրդային եւ ռուսական հեռուստատեսային դեմք էր, իրեն անվանում էր բուժարար եւ պայծառատես, հեղինակել է մի քանի գիրք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ