News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ի պատասխան կոռուպցիայի մասին մեղադրանքների՝  Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) միաձայն ընդունել է Վեհաժողովի անդամների վարքագծի վերանայված օրենսգիրքը, որպեսզի վերականգնի վստահությունն իր աշխատանքի նկատմամբ:

Պատվիրակները հավանություն են տվել Յան Լիդել Գրեյնժերի ի զեկույցին՝ նշելով, որ կոռուպցիայի վերաբերյալ վերջին պնդումները սպառնում են նրա հեղինակությանը «երկարաժամկետ վնաս հասցնել» եւ որ ապագայում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար անհրաժեշտ է «հուսալի եւ համաձայնեցված ամբողջական կառուցվածք»:

Նոր կանոնները նախատեսում են անդամների կողմից ենթադրյալ էթիկական խախտումների արագ եւ արդարացի ուսումնասիրություն, ներառյալ արտաքին աղբյուրների կողմից բացահայտված խախտումները, եւ կատարված խախտումների համար խստագույն պատիժների սահմանում:

Վեհաժողովի անդամները պարտավոր են իրենց պարտականությունների կատարման ընթացքում չխնդրել եւ չընդունել որեւէ վճար, փոխհատուցում կամ պարգեւատրում եւ յուրաքանչյուր նիստի բացման ընթացքում պետք է հայտնեն այս կամ այն շահերի մասին: Թափանցիկության բարձրացման համար հայտարարություններն այժմ պետք է տեղադրվեն համացանցում: Գոյություն ունեն նաեւ դրույթներ, որոնք ապահովում են, որ զեկուցողները եւ դիտորդները հայտնեն շահերի բոլոր բախումների մասին:

Նոր շրջանակները նախատեսում են նաեւ ավելի լուրջ սահմանափակումներ լոբբիստների համար, այդ թվում`«թափանցիկության ռեգիստրի» ստեղծում, ինչպես նաեւ այնպիսի քայլերի ձեռնարկում, որպեսզի նախկին անդամները, ովքեր զբաղվել են վճարովի խորհրդատվություններով, չօգտվեն հատուկ արտոնություններից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ