News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի գերագույն դատարանը անչափահաս կնոջ հետ սեռական կապը բռնաբարություն է որակել՝ դրանով փակելով օրենսդրության մեջ վիճելի բացը, հայտնում է NDTV–ն։

«Եթե տղամարդը 18 տարեկանից փոքր կնոջ հետ սեռական ակտի մեջ է մտնում, դա հանցագործություն է համարվելու։ Անչափահաս կինը կարող է բողոք ներկայացնել ամուսնու դեմ մեկ տարվա ընթացքում։ Բռնաբարության մասին օրենքում բացառությունը խտրական է, տարօրինակ եւ կամայական։ Այն խախտում է աղջիկների ֆիզիկական անձեռնմխելիությունը»,– ասված է դատարանի որոշման մեջ։

Հնդկաստանի քրեական օրենսգրքի 375 հոդվածի համաձայն՝ առնվազն 15 տարեկան աղջկա եւ  նրա ամուսնու միջեւ սեռական ակտը բռնաբարություն չէր համարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ