News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի կաթոլիկ եպիսկոպոսը հրաժարական է տվել սիրուհու հետ սկանդալի եւ ֆինանսական մեքենայությունների պատճառով, փոխանցում է AP-ին:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ընդունել է ինդոնեզական թեմի եպիսկոպոս Հուբերտուս Լետենգայի հրաժարականը: Տեղական ինդոնեզական լրատվամիջոցները հայտնել են, որ հունիսին տասնյակ հոգեւորականներ հրաժարական էին տվել որպես Լետենգիայի վարչակազմի դեմ բողոքի ակցիա:

Վատիկանը քննիչ էր ուղարկել, որպեսզի հետաքննի նրանց պնդումներն այն մասին, որ եպիսկոպոսը սիրուհի ունի: Բացի այդ, նա գաղտնի 94 000 դոլար է յուրացրել ինդոնեզական եպիսկոպոսների կոնֆերենցներից եւ եւս 30 000 դոլար թեմից: Լետենգան հայտարարել է, որ գումարը օգտագործվել է անապահով երիտասարդների կրթության համար, թեպետ հրաժարվել է մանրամասներ ներկայացնել: Կնոջ հետ հարաբերությունների մասին մեղադրանքը նա «բանսարկություն» է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ