News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին զգուշացրել է ԻՀՊԿ-ն ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու հետեւանքների մասին՝ պնդելով, որ ԻՀՊԿ-ն հայտնի է ոչ միայն Իրանում, այլեւ տարածաշրջանի երկրներում, հաղորդում է Tasnim-ը:

Ըստ նրա՝ եթե Միացյալ Նահանգները սխալվեն, որոշում ընդունելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասին, ապա դա կլինի կրկնակի սխալ:

«ԻՀՊԿ-ն դա ոչ միայն ռազմական միավոր է, այն եղել է մարդկանց սրտերում (Իրանի) եւ պաշտպանել է մեր ազգային շահերը դժվար ժամանակներում», - ընդգծել է նա: Նրա կարծիքով, ԻՀՊԿ-ն հայտնի է նաեւ Իրաքում, քանի որ այն փրկեց Բաղդադին Իրաքի Քուրդիստանում, Էրբիլում, ինչպես նաեւ Սիրիայում եւ Լիբանանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ