News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինանսական շուկաներում նկատվող աճը միայն կարագանա, եթե Կոնգրեսը հարկային օրենսդրության բարեփոխման վերաբերյալ առաջարկներն ընդունի: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Թրամփն ուղեւրովում է Փենսիլվանիա, որտեղ օդանավակայանում մտադիր է հանդիպել մի խումբ բեռնատարների վարորդների հետ՝ խոստանալով, որ առաջարկվող փոփոխությունները կբարձրացնեն իրենց աշխատավարձը 4000 դոլարով:

Սակայն Թրամփը բացահայտել է իր ծրագրի միայն մի քանի մանրամասներ, որոնց թվում են հարկային դրույքաչափերի նվազեցումը: Դրանք պրոգրեսիվ հարկային համակարգի շրջանակում կիրառվում են  եկամտի որոշակի մակարդակում՝ 3-ից 7 կատեգորիաներում:

«Նոյեմբերի 8-ի ընտրություններից հետո ֆոնդային բորսան աճել է 5,2 տրիլիոն դոլարով՝ 25 տոկոսով: Նշենք, որ գործազրկությունը 16 տարիների ընթացքում ամենացածր մակարդակում է, եւ եթե Կոնգրեսը մեզ զանգվածային հարկային կրճատումների հնարավորութնը տա (եւ բարեփոխումների), որոնք ես խնդրում եմ, այդ ցուցանիշները կշարունակեն շատ արագ աճել», - Twitter-ում ելույթից առաջ գրել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ