News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 11-ին Բուլղարիայի խորհրդարանի շենքում կայացել է Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հանդիպումը Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր կազմի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկում են ծավալել միջխորհրդարանական կապերի ամրապնդման, երկու երկրների բարեկամանական խմբերի միջեւ համագործակցության խթանման, երկկողմ քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հարաբերություններում խորհրդարանների եւ պատգամավորական խմբերի, որպես հանրային դիվանագիտության օղակների կառուցողական դերակատարության, ինչպես նաեւ Բուլղարիա-Հայաստան ավանդական բարեկամական հարաբերություններում բուլղարահայ համայնքի առավել ակտիվ մասնակցության հետ կապված հարցերի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններին: Հաշվի առնելով ապրանքաշրջանառության ծավալների ցածր մակարդակը` կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել առեւտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ` օգտագործելով երկու երկրներում առկա ներուժը:

Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բուլղարահայ համայնքի կառուցողական դերն ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ Բուլղարիայի կառավարության կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը:

Կողմերը կարեւորել են նաեւ ԲՀ-ՀՀ պատգամավորական խմբի եւ հայ համայնքի միջեւ ավանդական բարեկամական կապերի հետագա զարգացումն ու այդ գործում ՀՀ դեսպանության ակտիվ ներգրավվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ