News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մինչ այժմ հասկանալի չի եղել բենզինի գնի բարձրացման պատճառը: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Հանրային խորհրդում կայացած քննարկման ժամանակ:

Նշվել է, որ պատկան մարմինների պաշտոնյաների ներկայացրած վիճակագրության համաձայն՝ բենզինի գինը հանրապետությունում 2017 թվականի փետրվարից մինչեւ օգոստոս կայուն է եղել, որից հետո աճել է:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցչի համոզմամբ՝ իրենք ուսումնասիրել են մատակարարների փաստաթղթերը, ըստ որոնց՝ բենզինի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ:

ՏՄՊՊՀ ներկայացուցչի խոսքով՝ հնարավոր չէ գնահատել, թե ինչու է ներկրողը բենզինը ձեռք բերում ավելի թանկ գնով, քան նախկինում:

Միաժամանակ, Հանրային խորհրդի հարցմանն ի պատասխան՝ նշվել է, որ Ռուսաստանում, որտեղից ձեռք է բերվում բենզինի հիմնական մասնաբաժինը, գների բարձրացում չի նկատվել: Այս համատեքստում ՀԽ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է հարցն առանձին քննարկել նաեւ ներկրողների հետ:

Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խումբը լրացուցիչ կուսումնասիրի քննարկման արդյունքներն ու համապատասխան կառույցների ներկայացրած վերլուծություններն ու վիճակագրական տվյալները, որոնց հիման վրա առաջարկներ կներկայացնի ՀՀ կառավարություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ