News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Անելիք Բանկը» թողարկել է պարտատոմսերի 5-րդ խմբաքանակը` $5 մլն ծավալով, 5,75% եկամտաբերությամբ, ձեռքբերման փաթեթը` սկսած 1000 դոլարից: Պարտատոմսի ժամկետը 2 տարի է, տոկոսները վճարվում են 6 ամիսը մեկ:

Հիշեցնենք` «Անելիք Բանկը» սկսել է պարտատոմսեր թողարկել 2016 թ. դեկտեմբերին եւ 10 ամսվա ընթացքում արդեն կատարել 3-ական թողարկումներ` դոլարային  (ընդհանուր 15 միլիոն դոլար) եւ դրամային (1 միլիարդ դրամ) ծավալով, որոնք ամբողջությամբ բաշխվել են ժամկետից շուտ:

Ֆիզիկական անձինք, ովքեր ձեռք կբերեն պարտատոմսեր, կունենան հնարավորություն ստանալու վարկ ընդամենը +1 տոկոսային կետով:

« Արդեն հինգերորդ և Բանկի համար պարտատոմսերի այս հոբելյանական թողարկումը պայմանավորված է մեր հաճախորդների կողմից ցուցաբերված բարձր պահանջարկով և Բանկի հանդեպ մեծ վստահությամբ », - նշեց բանկի գլխավոր տնօրենի պաշտոնակատար, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:

Իսկ բանկի ներդրումային եւ հատուկ ծրագրերի զարգացման վարչության պետ Կարեն Նալբանդյանը հիշեցրեց, որ Հայաստանում պարտատոմսերի նկատմամբ գործում են մի շարք արտոնություններ. նախքան պարտատոմսի ժամկետի լրանալը այն կարելի է ցանկացած պահի վաճառել բորսայում` առանց տոկոսային եկամուտ կորցնելու` ի տարբերություն ժամկետային ավանդի:

«Միեւնույն ժամանակ, պարտատոմսերն երաշխավորված են ճիշտ այնպես, ինչպես ավանդները», - ընդգծեց նա:

Իր հերթին, Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայի փոխտնօրեն Կարեն Զաքարյանը նշեց, որ պարտատոմսեր կարող են գնել նաեւ ոչ ռեզիդենտ քաղաքացիներ ու ընկերություններ:

Իսկ թողարկման մարքեթ մեյքեր (շուկա ստեղծող), «Արմենբրոկ» ներդրումային ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանը նշեց, որ շուկայում աճում է պարտատոմսերի ոչ միայն առաջնային, այլեւ երկրորդային առեւտուրը (վերավաճառքը): Գումարային թողարկումների ծավալը կազմել է շուրջ $150 մլն, որից շուկայում շրջանառվում է 20 մլն-ը: Այսինքն, աճում է պարտատոմսերը ձեռք բերելու հետաքրքրությունը ոչ միայն թողարկման պահին, այլեւ` հետագայում:
«Անելիք  Բանկն» էլ շուկայի ամենաակտիվ թողարկողներից է` ծածկելով շուկայում շրջանառվող պարտատոմսերի 12%-ը:

«Մենք դրամային մեկ տրանշ ենք ունեցել, երեք դոլարային: Վերջիններս հիմնականում ձեռք են բերում ֆիզիկական անձինք, բայց ակտիվ էին նաեւ ընկերությունները: Ամեն տրանշին ունեցել ենք մոտավորապես հարյուրից ավելի գնորդ, այսինքն ձեռքբերումը չէին կենտոնացրել մի խումբ խոշոր գնորդներ: Սա մեզ ուրախացնում է` վկայելով, որ մեր նոր առաջարկները պահանջված են դառնում լայն հանրության շրջանում», - նշեց Մելիքյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ