News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Եվրոպական դատախազության ստեղծման վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել, որի շուրջ քննարկումները ընթանում էին վերջին մի քանի տարիների ընթացքում: ԵՄ 28 երկրներից 20-ի արդարադատության նախարարները նոր գերատեսչության ստեղծմանը կողմ են քվեարկել, որը 2020 թվականին Լյուքսեմբուրգում կսկսի աշխատաքները, հաղորդում է DW-ն:

Գերմանիայի նախարար Հայկո Մասայի խոսքով՝ որոշումը «մեծ քայլ է Եվրամիության ամրապնդման համար», որը ցույց է տալիս, որ «Եվրոպան աշխատում է»: ԵՄ արդարադատության հանձնակատար Վերա Յուրովան իր հերթին «Եվրամիության եւ նրա հարկատուների համար պատմական օր է» հայտարարել: Ըստ հաշվարկների՝ Եվրոպական դատախազության գործունեությունը տարին հարյուր միլիոնավոր եվրոներ է բերելու, իսկ դրա սպասարկման համար տարեկան նախատեսվում է ծախսել շուրջ 21 միլիոն եվրո:

Գերատեսչության ստեղծման գործում աշխատում են Գերմանիան եւ 19 այլ երկրներ: Նրանցից յուրաքանչյուրը դատախազությունում մեկ կամ ավելի դատախազ ներկայացնելու հնարավորություն կունենա: Ավելի ուշ, ԵՄ մյուս երկրները եւս կարող են միանալ դատախազության աշխատանքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ