News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում իրավունքի գերակայության նոր գործիքի մասին։

Նա, իր ելույթում մասնավորապես, նշել է.

«Նախեւառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու զեկույցները ներկայացնողներին եւ Վենետիկի հանձնաժողովին իրենց արտառոց աշխատանքի եւ այս կարեւոր գործիքի՝ Իրավունքի գերակայության ստուգաթերթի մշակման համար, որը նպաստում է Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքներից մեկի՝ իրավունքի գերակայության սկզբունքի, համապատասխանության գնահատման նոր միասնական չափանիշների ներդրմանը:

Այս կիրառական գործիքն անկասկած կդառնա մոնիտորինգի եւ կանխարգելման արդյունավետ միջոց: «Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցությունը մեծապես աջակցում է բանաձեւին եւ զեկույցին կիսելով այս քայլերի հիմքում ընկած տեսլականը:

Անշուշտ, այն կիրառելով որոշակի անդամ պետությունների նկատմամբ՝ ակնհայտ է, որ նույնիսկ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում կան լուրջ վտանգներ օրենքի գերակայության համար: Այն դեպքերում, երբ իրավունքի գերակայության ստուգաթերթի կիրառմամբ իրականացված վերլուծության արդյունքները մտահոգություններ են առաջացնում, ապա դրանք պետք է կոշտ արձագանք գտնեն բոլոր այն անձանց կողմից, որոնք ներգրավված են օրենքի գերակայության սկզբունքների խթանման եւ ամրապնդման մեջ:

Իհարկե, մենք Իրավունքի գերակայության ստուգաթերթը համարում ենք կիրառական գործիք ոչ միայն Եվրոպայի Խորհրդի երկրների, այլեւ ազգային եւ միջազգային այլ շահագրգիռ կողմերի համար, լինի դրանք ազգային կամ տեղական պետական ինստիտուտներ, այլ միջազգային կազմակերպություններ կամ քաղաքացիական հասարակություն: Այն բոլոր երկրների համար կդառնա ժողովրդավարացման, իրավունքի գերակայության հաստատման եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհային քարտեզ եւ ուղեցույց:

Թույլ տվեք հղում կատարել Արիստոտելի աշխատությանը, որը շարունակում է մնալ ազդեցիկ եւ արդիական նույնիսկ պատմության այս շրջափուլում: Թեեւ նա ձեւակերպեց այն հարցը, թե արդյոք ավելի լավ է ղեկավարվել լավագույն մարդու, թե լավագույն օրենքների կողմից, միեւնույն ժամանակ նա հարցին մոտեցավ իրատեսորեն՝ նշելով, որ դա կախված է ոչ միայն օրենքի տեսակից, այլ նաեւ այն ռեժիմի տեսակից, որը գործադրել եւ կիրառել է խնդրո առարկա օրենքը (Քաղաքականություն 1282բ):

Սա է պատճառը, որ ես ցանկանում եմ խորը մտահոգություն հայտնել ազատական ժողովրդավարությունների հետընթացի վերաբերյալ, որտեղ իրավունքի գերակայությունը կորցնում է իր հիմնարար իմաստը: Աճող պոպուլիստական ուժերը փորձում են օրենքի մեջ ներդնել անորոշ ձեւակերպումներ, ինչը հետագայում թույլ կտա նրանց գործել ընդդեմ ժողովրդավարական սկզբունքների՝ միեւնույն ժամանակ «գործելով օրենքի շրջանակներում» եւ այդ կերպ փորձելով ստիպել մեզ շեղվել մեր սկզբունքներից:

Իրավունքի գերակայության ստուգաթերթն այսպիսի հանգամանքներում կիրառելու դեպքում, թերեւս տեղիք չէր տրվի թյուրընկալումների համար եւ վնաս չէր հասցվի ժողովրդավարությանը: Ստուգաթերթը պետք է պարտադիր փաստաթուղթ դառնա բոլոր անդամ պետությունների եւ մյուս երկրների համար, որոնք փորձում են հասնել այդ արժեքների ներդրմանը՝ դառնալով հենակետ բոլորի համար: Այսպիսով, մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության սկզբունքներին՝ ցույց տալով մեր իրական եւ համապարփակ ինքնությունը, որպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամներ:

Տիկնայք եւ պարոնայք, «Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցության անունից կոչ եմ անում Եվրոպայի Խորհրդի բոլոր հաստատություններին օգտագործել այս ստուգաթերթը որպես մոնիտորինգի գործիք եւ պայքարել այն արժեքների համար, որոնց վրա է խարսխված այս հեղինակավոր հաստատությունը՝ շարունակելով օրինակ ծառայել ժողովրդավարացման ճանապարհին գտնվող բոլոր պետությունների համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ