News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օրենդրական փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի ձեռնարկությունների համար զգալիորեն հեշտացել է լուծարման ընթացակարգը։ Այս մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության վարչության ղեկավար Արման Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կան տասնյակ հազար «ուրվական» ձեռնարկություններ, որոնք տարբեր տարիների դադարել են գործել, բայց թղթի վրա դեռ գոյություն ունեն եւ դրա պատճառը լիկվիդացման բարդ ընթացակարգն է։ Հարկային ծառայությունն ուներ իր բացատրությունը՝ թույլ չտալ հարկերի վճարումից խույս տալ նրանց, ովքեր պարտք են բյուջեին։ Բայց բարեխիղճ հարկատուներն էլ են տուժել։ Հենց նրանց են մտադիր ընդառաջ  գնալ։ Եթե ձեռնարկության հարկային պարտքերը չեն գերազանցում 10 հազար դրամը ու այն չի գործել վերջին 4 տարիներին (այսինքն հարկային պատժամիջոցների մասով վաղեմության ժամկետից ավելին)՝ նման ձեռնարկությունները կարող են ինքնալիկվիդացվել պարզեցված կարգով։ «Նոյեմբերի 1-ից նման ընկերությունները կկարողանան ավտոմատ կերպով լիկվիդանալ։ Իսկ նրանք, ովքեր կմտափոխվեն, կարող են մինչ այդ  հայտ ներկայացնել»,- հավելել է Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ