News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը ուրբաթ ժամանել է Սուլեյմանիա (Իրաքի Քուրդիստան), որպեսզի Քուրդիստանի ղեկավարությանը Քուրդիստանի հայրենասիրական միության (ՔԱԿ) անունից հանձնի Քիրքուքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու մասին վերջնագիրը , հաղորդում է Rûdaw-ն:

Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ Բաղդադը 6 պահանջ է ներկայացրել եւ դրանց կատարման համար մինչեւ կիրակի տեղական ժամանակով 02:00-ն ժամանակ է տվել:

Փեշմերգան պետք է կառտավարական ուժերին հանձնի Քիրքուքի օդանավակայանի վերահսկողությունը, բոլոր նավթային բազաները, K-1ավիաբազայի ղեկավարումը եւ Իսլամական պետության հետ մարտերում գերեվարված բոլոր զինյալներին:

Սկզբունքային պահանջներից է Քիրքուքի նահագապետ Նաջմ ադ Դինա Քարիմի հրաժարականը:

Իրաքի նախագահի գրասենյակը չի մեկնաբանել վերջնագիրը:

Թե ինչ է սպասվում Քուրդիստանին պահանջները չկատարելու դեպքում, հեռուստաալիքը չի հաղորդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ