Politico ամսագիրը պարզել է, թե ով է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ տվել չընդունել, որ Իրանը միջուկային ծրագրի իր պարտավորություններին հետեւում է:
Աղբյուրի տվյալներով՝ դա ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլն է:
Չնայած ԱՄԷԳ-ի, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսի հակառակ կարծիքին՝ Թրամփը նախընտրել է հետեւլ Նիկի Հեյլի խորհրդին, թեեւ Իրանին մեղադրելու ծանրակշիռ փաստարկներ չեն եղել:
Ամսագիրը նշում է, որ Հեյլն իր դիրքերն է ամրապնդում եւ Թիլերսոնի պոտենցիալ փոխարինող է համարվում: