News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրաքի Քիրքուք քաղաքում ապրող հայերին այս պահին որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էրբիլի հոգեւոր հովիվ տեր Արթուն քահանա Խալաթյանը: Նա նշեց, որ Քիրքուք քաղաքն այս պահին շրջապատված է իրաքյան զորքերով, սակայն, իրավիճակը հանգիստ է, քաղաքը գրավելու գործողությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Նրա խոսքով, Քիրքուքում ապրում է 30 հայ ընտանիք, այս պահին նրանք բոլորը քաղաքում են, այնտեղ կա նաեւ հայ առաքելական եկեղեցի՝ Սուրբ աստվածամայր:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրաքի զորքերը Քիրքուքի գրավման գործողություն են սկսել: Ընդ որում, քրդական Rudaw հեռուստաընկերությունը  հաղորդում է, որ Իրաքի միացյալ հրամանատարությունը հերքել է  Քիրքուքի հարավում գործողություն սկսելու լուրերը, նշելով, որ Հավիջ քաղաքի ազատագրման համար իրականացվող օպերացիայի շրջանակներում գործողություններ են իրականացվում տարածաշրջանը ԻՊ զինյալներից ազատագրելու  ուղղությամբ։

Սակայն փեշմարգայի հրամանատարությունը հայտարարել է, որ անցած գիշեր Իրաքի զինյալները եւ ռազմական կազմավորումները Քիրքուքի հարավից սկսել են առաջ շարժվել հարձակման նպատակով։ Քիրքուք են ուղարկվել փեշմարգայի հազարավոր զինյալներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ