News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Երեւանի ծննդյան 2799-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին մատուցվել է հերթական երաժշտական անակնկալը:

«Լսիր Երեւանը» բաղադրիչի ներքո անցկացվող միջոցառումների շրջանակում փողային նվագախմբերի կատարմամբ Երեւանի փողոցներում հնչել են սիրելի մեղեդիներ:

Քայլերթին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի փողային նվագախմբերը:

Դատելով նվագախմբերի քայլերթի ակամա ունկնդիրը դարձած երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի արձագանքից` երաժշտական հաճելի անակնկալը գերել էր նրանց սրտերը:

Տպել
Ամենաշատ