News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան 2799» տոնակատարության շրջանակում մայրաքաղաքի տարբեր հատվածներում «Սիրով Երեւանիս» խորագրով կայացել են բազմաթիվ ֆլեշմոբեր, որոնք անակնկալի են բերել անցորդներին՝ պարգեւելով նրանց բարձր եւ տոնական տրամադրություն: Ֆլեշմոբերով անակնկալներ են մատուցվել նաեւ հասարակական տրանսպորտում եւ մետրոպոլիտենում:

Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը, ոգեւորված ուրախ ֆլեշմոբերով, իրենք էլ էին շտապում միանալ դրանց՝ պարելով ու զվարճանալով անակնկալները մատուցող երիտասարդների հետ:

Միաժամանակ Տոնական միջոցառումների շարքում կայացել է ավանդական դարձած հեծանվավազքն ու վազքարշավը։

Երկու մարզաձեւերի շուրջ 80-ական ներկայացուցիչներ իրենց մրցելույթները սկսել են Արգիշտիի փողոցից, ապա Իտալիայի փողոցով հասել Հանրապետության հրապարակ, այնուհետ Նալբանդյան եւ Սայաթ-Նովա փողոցներով վերջնագիծը հատել Մատենադարանի հարակից տարածքում:

Հեծանվորդները տոնական երթն անց են կացրել հեծանիվներին ամրացված Երեւանի դրոշներով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ