News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ անցկացված մարզական միջոցառումները եզրափակվել են Երեւանի շախմատի դպրոցների սաների առաջնությամբ:

Շախմատի 100 սեղանների շուրջ ավելի քան 200 պատանի պայքարել է հաղթանակի համար: Յուրաքանչյուր դպրոցից առաջնությանը մասնակցել են լավագույն 16 սաները՝ մինչեւ 8 եւ մինչեւ 10 տարեկանների խմբերով:

Իմաստուն խաղի պատանի ներկայացուցիչները 5 խաղափուլ անցկացրել են խաղալով արագ շախմատ: Ընդհանուր միավորներով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիայի, 2-րդ տեղը` Նոր Նորքի, իսկ 3-րդ պատվավոր տեղը հավասար միավորներով կիսել են Ավան եւ Աջափնյակ վարչական շրջանների շախմատի դպրոցների թիմերը: Հաղթողները պարգեւատրվել են գավաթներով:

Առաջնությանը մասնակից ու գավաթների արժանացած երեխաները նկատել են, որ մեծ ոգեւորությամբ էին պատրաստվել սիրելի մայրաքաղաքի տոնին նվիրված խաղին եւ իրենց հաղթանակը նվիրել են սիրո քաղաք Երեւանին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ