News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 15-ին Կալավան գյուղում էր՝ ծանոթանալու Կալավանի զբոսաշրջային ծրագրի մանրամասներին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն իր խոսքում նշել է, որ տպավորված է Կալավանի ծրագրով եւ եկել է տեղում անձամբ ծանոթանալու թե՛ գյուղի զբոսաշրջային ներուժին եւ թե՛ ծրագրի խնդիրներին։ Սուրեն Կարայանն ընդծգել է, որ պատրաստակամ է աջակցելու ծրագրի թիմին այս  հետաքրքիր գաղափարները կյանքի կոչելու հարցում։

Կալավան գյուղի զարգացմամբ  զբաղվող «Թայմլենդ» հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն իր գործընկերների հետ նախարարին է ներկայացրել  Կալավանի զարգացման ծրագիրը՝ գիտաուսումնական, գյուղատնտեսական եւ զբոասաշրջային բաղադրիչներով։

Նախարարին է ներկայացվել նաեւ Ճամբարակ համայնքի զարգացման ծրագիրը եռաչափ շնորհանդեսով։

Նախարարի ղեկավարած պատվիրակությունը շրջայց է կատարել  Կալավանի ծրագրի պատասխանատուների հետ՝ այցելելով նորակառույց հյուրատներ, որոնք շուտով կարող են այցելուների ընդունել։ Դրանցից մի քանիսը ֆինանսավորվել են ՓՄԶ զարգացման ազգային կենտրոնի կողմից։

Ներկայացվել են նաեւ զբոսաշրջիկներիի համար նախատեսված զբոսաշրջային հետաքրքրությունները եւ ժամանցի տարբերակները։

Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ իրականացվել է իրենց նախագծած ծրագրի մեկ երրորդից ավելին, սակայն դեռ շատ անելիք կա գյուղում: Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ իրենց նպատակն է ապահովել համայնքի բոլոր ընտանիքների զարգացումն ու բարեկեցությունը ներդաշնակ համակեցությամբ: Ռոբերտ Ղուկասյանը հավելել է, որ հենց  բնակչության եւ շրջակա միջավայրի հետ անմիջական շփումն է առավելապես գրավում արտասահմանցի զբոսաշրջիկներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ