News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կահիրեից հարավ-արեւմուտք հնագետները տաճարի ավերակներ են հայտնաբերել, որը պատկանել է Ռամզես II փարավոնին եւ կարող է լույս սփռել ավելի քան 3200 տարի առաջ իշխած 19-րդ դինաստիայի փարավոնի կյանքի վրա:

Եգիպտոսի հնությունների գործակալության ղեկավար Մուսթաֆա Վազիրին Associated Press-ին հայտնել է, որ Աբուսիր գյուղում Սաքքարա աստիճանաձեւ բուրգի մոտ այն հայտնաբերել է եգիպտա-չեխական առաքելությունը:

Չեխական թիմի ղեկավար Միրոսլավ Բարտան հայտնել է, որ տաճարը Գիզայում Բադրաշինի շրջանում Ռամզես II-ի ներկայության միակ վկայությունն է: Նրա խոսքով՝ հայտնագործությունը հաստատում է Աբուսիրում արեւի աստված Ռային երկրպագելու փաստը, որը սկսվել է ավելի քան 4500 տարի առաջ 5-րդ դինաստիայի տարիներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ