News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում հանդիպել է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ֆիննախից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակության կազմում եղել են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ այլ պաշտոնյաներ:

Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի եւ ՀԲ  Dutch Constituency –ի  գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել «Երկրի գործընկերության շրջանակ» փաստաթղթի պատրաստման եւ համաձայնեցման ժամկետները, 2018 թվականին «Զարգացման քաղաքականության գործիքից» օգտվելու նպատակահարմարության հարցը եւ «Պարտքը բնապահպանության դիմաց» ծրագրի իրագործմանն ուղղված հետագա համատեղ քայլերը:

Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի եւ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի գծով վարչության պետ Ջիհադ Ազուրի հետ: Քննարկման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱՄՀ նախորդ ծրագրի հաջող ավարտին եւ հայկական կողմի` ԱՄՀ –ի հետ External Fund Facility գործիքի շրջանակներում նոր ծրագիր սկսելու հնարավոր առաջարկին ու ֆիսկալ կանոնների վերանայման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր ծրագրի ուղղությամբ հետագա աշխատանքների ժամանակացույցի վերաբերյալ: Կողմերը համաձայնության են եկել հետագայում եւս շարունակել համատեղ ջանքերը ՀՀ ֆիսկալ կանոնների վերանայման, մասնավորապես նաեւ` ԱՄՀ կողմից նոր տեխնիկական աջակցության ներգրավման մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ