News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ներկայումս կալանավայրերում առաջնային բուժօգնության եւ դեղորայքի խնդիր չկա, բայց կա բարդ վիրահատությունների եւ երկրորդային հիվանդանոցային բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի խնդիր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։

Նրա փոխանցմամբ, քրեակատարողական հիմնարկում անընդհատ աշխատանքներ են տարվում սանիտարահիգիենիկ իրավիճակը բարելավելու եւ բուժծառայության մատուցման ակտիվացման ուղղությամբ։

«Դատապարտյալների համար հատուկ ձեռնարկներ են մշակվում, ինչպես նաեւ հատուկ պարագաներ են գնվում, որ նվազեցվեն հանրային առողջապահական ռիսկերը»,- ասաց նա:

Փոխնախարարը հայտնեց նաեւ, որ բոլոր քրեակատարողական հիմնարկները, ի տարբերություն շատ պոլիկնիկաների ու գյուղական ամբուլատորիաների, համալրված են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով։ Ավելին, ըստ Քրմոյանի, հաջորդ տարի ՔՀԿ-ները կհամալրվեն նոր տեխնիկայով, իսկ կադրերը անընդհատ անցնում են վերապատրաստումներ։

Տպել
Ամենաշատ