News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի խնդիրն այն է, որ մենք այս կամ այն կազմակերպություններից մշտապես ինչ–որ բարիք ենք սպասում, սակայն դրա դիմաց ոչինչ առաջարկել չենք կարող։ Այս մասին հոկտեմբերի 19-ին լրագրողներին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նա նշեց, որ Հայաստանը ո՛չ լուրջ արդյունաբերություն ունի, ո՛չ լուրջ արտադրություն։

«ԵՄ շուկան շատ մեծ է, բայց միաժամանակ շատ խիստ ստանդարտներ ունի։ ԵՏՄ շուկան, բնականաբար, չունի նման կոշտ չափանիշներ։ Այնտեղ ամեն բան շատ ավելի բարձիթողի վիճակում է, քան եվրոպական շուկայում, բայց դա բխում է մեր շահերից, քանի որ մենք նույնպես անկազմակերպ ենք»,– ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ հայկական արտադրանքը կարող է իրացվել Եվրասիական, բայց ոչ մի դեպքում եվրոպական շուկայում։

Ընդ որում, քաղտեխնոլոգը նշեց, որ անգամ նման ցածր պահանջների դեպքում Հայաստանը ըստ էության Եվրասիական շուկային առաջարկելու բան չունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ