News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 84 մանկապարտեզում դրամահավաքը օրինաչափություն է համարվում։

 Մանկապարտեզի տնօրեն Ժաննա Ալեքսանյանը, որն ընդամենը մի քանի ամիս է, ինչ ղեկավարում է նախակրթարանը, հրահանգել է ֆոնդի համար նախանշված 500 դրամի փոխարեն հավաքել 1000-ական դրամ։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երբ ծնողները հայտնել են իրենց դժգոհությունը եւ հանդիպում պահանջել տնօրենի հետ, Ալեքսանյանը ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչի վրա են այդ գումարները ծախսվելու, բայց չի հրաժարվել գումար հավաքելու մտքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ