News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեր հասարակությունը ծերացող է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական  հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Արայիկ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչ քաղաքականություն են վարում աղքատության դեմ պայքարում՝ հաշվի առնելով, որ սոցիալական նպաստները, աշխատավարձերն ու թոշակները վերջին  տարիներին չեն բարձրացել եւ դրան զուգահեռ տարեցտարի արձանագրվում է գնաճ. «Այս պատկերը արդյոք չի նշանակում, որ աղքատության չնվազեցման քաղաքականություն է վարում կառավարությունը»:

 Ի պատասխան փոխնախարարն արձագանքեց, թե դա համընդհանուր խնդիր է. «Աղքատության հաղթահարումը միայն մեր ոլորտի խնդիրը չէ, մեր բոլոր ծրագրերը՝ հեռանկարային զարգացման, կառավարության երկարաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերը իրենց մեջ էլէմենտ են պարունակում աղքատության հաղթահարման ուղղությամբ: Վերջին հաշվով դա ամենավատ երեւույթն է: Մեր սոցիալական պաշտպանության ծրագրերը մոտ մեկ տոկոսով ազդում են աղքատության կրճատման վրա, կենսաթոշակներն ազդում են շուրջ 4 տոկոսով: Այս տարվա բյուջեում չունենք նման հնարավորություն, ոչ կենսաթոշակ, ոչ նվազագույն աշխատավարձ չենք բարձրացնում, ելնում ենք մեր բյուջեի հնարավորությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ