News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի խորհրդարանի 2 անդամ՝ Դեյվիդ Ֆինն ու Ջոն Ալեքսանդրը, Ադրբեջանին մեղադրել են Ղարաբաղում  հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը տապալելու մեջ։

Դեյվիդ Ֆինը խորհրդարանում ելույթ ունենալով՝  քննադատության է ենթարկել  սենատոր Կոնչետա Ֆիերավանթի Ուելլսի՝ «տարածքային ամբողջականության» մասին արտահայտությունը, որ նա արել է Ադրբեջան կատարած ուղևորությունից հետո, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Իր հերթին  Ջոն Ալեքսանդրը նշել է, որ Արցախը,  ի տարբերություն Ադրբեջանի, պատրաստ է  խաղաղության հասնելու համար լրացուցիչ մոնիթորինգ անցկացնել։

Երկու պատգամավորն էլ  մանրամասն կանգ են առել «Ադրբեջանական լանդրոմատի» գործով վերջին հետաքննության վրա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ վստահության միջոցառումների ամրապնդման կապակցությամբ առաջարկության մասին խոսելով՝  Ալեքսանդրը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ԵԱՀԿ-ի առաջարկները,  մինչդեռ Ադրբեջանը՝ ոչ, ու կոչ է արել Ավստրալիային  նույնպես դերակատարություն ունենալ ԵԱՀԿ-ում որպես գործընկեր։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբ տնօրեն Վաչե Ղահրամյանը երախտագիտություն է հայտնել պատգամավորներին՝  նրանց հայտարարությունների համար՝ նշելով, որ դրանք հատուկ կարևորություն ունեն Արցախին աջակցելու տեսանկյունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ