News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կարագի միջազգային գներն իսկապես աճել են: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Ըստ որում, նրա խոսքով, դրանք զգալիորեն են բարձրացել:

«Եթե համեմատենք անցյալ տարվա հետ, ապա կարագը թանկացել է 80-100 տոկոսով: Հետաքրքիրն այն է, որ թանկացել է ոչ միայն ներմուծվող կարագը, այլ նաեւ տեղականը»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ իր մեծ զարմանքն է հարուցել այն փաստը, որ տեղական արտադրողները չեն փորձում օգտվել ստեղծված իրավիճակից, մեծացնել արտադրության աճը եւ արտադրանքի այս տեսակի գները նվազեցնել՝ այսպիսով իրենց դիրքերն ամրապնդելով հայրենական շուկայում:

Միեւնույն ժամանակ Չիլինգարյանը նշեց, որ վերջին 2-3 ամսում Հայաստանից յուրաքանչյուր ամիս դուրս է բերվել 2000-3000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Փորձագետի կարծիքով՝ սա շատ մեծ եւ սարսափելի թիվ է այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, որտեղ գրանցվում է նաեւ մսի գների էական թանկացում:

Չիլինգարյանը հայտնեց, որ անսնագլխաքանակը հիմնականում Իրան եւ Կատար է տեղափոխվում: Դրանից բացի, մսի գնի վրա ազդել է նաեւ երաշտային ամառը, ինչի հետեւանքով անասնակերը թանկացել է:

Սակայն, փորձագետի հայտարարությամբ, մսի գնաճն այնքան զգալի չէ, ինչպես կարագինը, եւ կազմել է ընդամենը 10-15 տոկոս: Չիլինգարյանը չբացառեց, որ գները կշարունակեն աճել, ինչը, նրա խոսքով, բավականին տագնապահարույց է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ