Թուրքիայի Աֆյոնքարահիսարում հոկտեմբերի 20–ի վաղ առավոտյան միջքաղաքային ավտոբուսը բախվել է TIR բեռնատարին, որից հետո էլ՝ ճանապարհի պաշտպանիչ պատին։
Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ Այնթափից Իզմիր ուղեւորվող միջքաղաքային ավտոբուսը Աֆյոնքարահիսարի հատվածում հետեւից հարվածել է ընթացող TIR բեռնատարին, որից հետո ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ հարվածել պաշտպանիչ պատին։
Վթարի հետեւանքով 1 ուղեւոր մահացել է, 23 ուղեւոր էլ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։