News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող վարորդ Գարիկ Առաքելյանին եւ դատապարտել 6 ամսվա ազատազրկման:

Նշենք, որ մեղադրող Ռոբերտ Գրիգորյանը հենց այդքան էլ պահանջել էր՝ որպես մեղմացուցիչ հանգամանք նշելով այն փաստը, որ ամբաստանյալն ունի 4 անչափահաս երեխա:

Ըստ մեղադրական եզրակացության` Գարիկ Առաքելյանը, գտնվելով հարբածության վիճակում, ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում` ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տալու համար, ՀՀ ճանապարհային տեսուչներ Էդվարդ Դավթյանի և Ռուստամ Ավետիսյանի պահանջով ավտոմեքենան կանգնեցնելուց հետո դուրս է եկել մեքենայից եւ սկսել վիճաբանել: Այդ ընթացքում Առաքելյանը նրանց ծառայողական գործունեությունը դադարեցնելու և լիազորությունների իրականացմանը հակազդելու նպատակով քաշել և պոկել է Էդ. Դավթյանի համազգեստի վրա ամրացված ծառայողական տեսանկարահանման սարքը, հայհոյանքներ տվել նրանց հասցեին, որից հետո` սթափության աստիճանը ստուգելու և իր վարած ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու նպատակով, շարունակելով իր հանցավոր գործողությունները և գործադրելով Էդ. Դավթյանի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, ձեռքերով հարվածներ է հասցրել նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ