News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մինսկի կենտրոնում ընդդիմությունը չթույլատրված «Զայրացած բելառուսների երթ 2.0» բողոքի ակցիա է անցկացնում իշխանությունների քաղաքականության դեմ:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Բելառուսի Ազգային կոնգրեսի կազմակերպիչները կոչ են արել քաղաքացիներին Օկտյաբրսկայա հրապարակում հավաքվել՝ որպեզի իրենց դժգոհությունը հայտնեն գների աճի, բանակում տիրող կամայականությունների մասին եւ «Պորտաբույծների մասին» դեկրետի վերջնական չեղարկմանը հասնեն:

Հրապարակում մի քանի տասնյակ մարդ է հավաքվել, ովքեր «Հերիք է թալանեք ազգին», «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներ են բռնել:

Առաջին «Զայրացած բելառուսների երթ»-ը տեղի է ունեցել փետրվարի 17-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ