ԱՄՆ Վիրջինիա նահանգում Ալեքսանդրիա քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ եւս մեկ մարդ վիրավորվել է: Նա հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում:
Ներկայումս ոստիկանությունն իրականացնում է միջադեպի հետաքննություն: