News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել է նոյեմբերին ԱՄՆ առաջնորդի այցի ընթացքում նրա հետ գոլֆ խաղալ եւ մեծացնել Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը, որը հրաժարվում է դադարեցնել իր հրթիռամիջուկային ծրագիրը, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Թրամփի այցը Ճապոնիա նախատեսված է նոյեմբերի 5-7-ին:

Հեռախոսազրույցը մոտ 30 րոպե է տեւել, տեղի է ունեցել կիրակի՝ Ճապոնիայի խրհրդարանի վաղաժամկետ ընտրություններում Աբեի եւ նրա իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո հաջորդ օրը:

Երկու երկրների առաջնորդները գոլֆ կխաղան այցի առաջին օրը, հայտնում է «Կիոդոն»: Գործակալության տեղեկություններով՝ Թրամփն Աբեին շնոերհավորել է ընտրություններում հաղթանակի առիթով, իսկ Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄՆ առաջնորդի այցի ընթացքում կքննարկեն Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդիրները:

Վարչապետը ԱՄՆ նախագահին շնորհակալություն է հայտնել անցյալում Հյուսիսային Կորեայի գործակալների կողմից առեւանգված ճապոնացիների ընտանիքների հետ հանդիպելու համաձայնության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ