News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանական Mitteldeutsche Zeitung պարբերականի տեղեկություններով՝ 2008 թվականից Բունդեսվերի մոտ 200 ծառայողներ համարվել են աջ ծայրահեղականներ: Նման թիվ է նշվել Բունդեսթագի «կանաչների» խմբակցության պատգամավոր Իրենե Միխալիչի հարցմանը Գերմանիայի պաշտպանության նախարարության պատասխանում:

«Բունդեսվերում ամեն տարի ավելի քան 20 աջ ծայրահեղական է հայտնաբերվում՝ սա բավականին զգալի եւ մտահոգություններ հարուցող ծավալ է»,- պարբերականի հետ զրույցում ասել է Միխալիչը: Նա նշել է, որ Ռազմական հետախուզության ծառայության ղեկավար Քրիսթոֆ Գրամմն աավելի վաղ հայտարարել է Բունդեսվերում ամեն տարի գրանցվող մոտ 8 աջ ծայրահեղականության մասին, ինչը, Միխալիչի կարծիքով, վկայում է այս ուղղությամբ ուսումնասիրությունների անհուսալիության բարձր մակարդակի մասին:

Հոկտեմբերի սկզբին MAD ղեկավար Գրամմը հայտարարել էր, որ Բունդեսվերում աջ ծայրահեղական միտումների էական աճ չի տեսնում:

Նախկինում հրապարակվել էր Բունդեսվերի շարքերից ռասիստ զինվորին հեռացնելու մասին, որը աջ ծայրահեղական արտահայտություններ էր կատարել: Նա փորձել էր այս որոշումը դատարանում վիճարկել, սակայն նրան հեռացնելն իրավաչափ էր համարվել: 2017 թվականի ապրիլին հակահետախուզությունը մերկացրել էր ավագ լեյտենանտ Ֆրանկո Ա.-ին, որը  «սիրիացի փախստականի» անվան տակ ահաբեկչություն էր նախապատրաստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ