News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երեւանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների նախատեսված այցելությունները կազմակերպելու նպատակով արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այցի կազմակերպման պատասխանատու, Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը զեկուցել է, որ այս անգամ զորամասերում իրենց որդիներին այցելելու ցանկություն են հայտնել ավելի քան 1600 երեւանաբնակ զինծառայողների ծնողներ:

Զեկուցվել է նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրով այս անգամ եւս ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում կլինեն նաեւ բժիշկներ:

Տպել
Ամենաշատ